30-05-2022

APR Group-ը հրապարակել է «Կանանց զբաղվածության վրա COVID-19 համավարակի ազդեցությունը Հայաստանում» ուսումնասիրության արդյունքները։
30-05-2022

APR Group-ը հրապարակել է «Կանանց զբաղվածության վրա COVID-19 համավարակի ազդեցությունը Հայաստանում» ուսումնասիրության արդյունքները։
17-02-2022

Փետրվարի 17, 2022 թ․, Երեւան։ Այսօր «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ն հրապարակել է ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակի ելակետային ուսումնասիրության զեկույցը:
29-12-2021

2021թ-ի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով (Երևան քաղաքում և բոլոր մարզերում) Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որի խնդիրներից մեկը հանդիսացել է պարզել հասարակության դիրքորոշումները միջազգային կառույցներին՝ Եվրոպական կառույցների (Եվրամիությանը) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հանդեպ, այլ կերպ՝ ՀՀ բնակչության նախապատվությունները դեպի Հյուսիս կամ Արևմուտք Հայաստանի Հանրապետության կողմնորոշման վերաբերյալ:

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն 2021թ-ի մայիս-հոկտեմբեր ամիսներին իրականացնում է «Հայաստանի բնակչության շրջանում անպտղության տարածվածության վերաբերյալ տնային տնտեսությունների ընտրանքային հարցումների իրականացում» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:
18-06-2021

2021թ-ի հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն իր նախաձեռնությամբ իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն քվեարկության նախապատվությունների վերաբերյալ։
17-06-2021

2021թ-ի փետրվար ամսից մեկնարկել է «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից: Ծրագիրն իրականացվում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ:

2020թ-ի Օգոստոս-Հոկտեմբեր ամիսներին «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով իրականացրել է «Հայաստանի բնակչության շրջանում անպտղության տարածվածության վերաբերյալ տնային տնտեսությունների ընտրանքային հարցումների իրականացում» ծրագրի նախապատրաստական փուլը:
13-11-2019

2019 թ․ հունիսին «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (այսուհետ՝ APR Group) հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է քանակական սոցիոլոգիական հարցում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում:
18-09-2019

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպության ներգրավմամբ 2019թ․ մայիսին ՀՀ ողջ տարածքում արդեն 5-րդ անգամ, սկսած 2014 թ․-ից, իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն՝ պարզելու հասարակության դիրքորոշումները միջազգային կառույցների՝ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության հանդեպ։
25-03-2019

«Աջակցություն աշխատանքային իրավունքների պաշտպանության կոլեկտիվ մեխանիզմներին» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով մշակվել են քաղաքականության ուսումնասիրության երկու փաստաթուղթ. «Աշխատանքային իրավունքի կոլեկտիվ պաշտպանության իրականացմանը խոչընդոտող գործոնները և դրանց վերացման ուղիները» և «Հայաստանի արհեստակցական միությունների լիազորությունների ընդլայնում՝ սոցիալական գործընկերություն, կոլեկտիվ բանակցություններ, գործադուլ, համակարգ և դատական պաշտպանություն»: