05-11-2012
![]()
Նոյեմբերի 5-ից APR Group-ը սկսելու է իրականացնել նոր հետազոտություն USAID/HS-STAR-ի համար, հետևյալ թեմայով՝ "Տնային տնտեսությունների կողմից առողջապահական ծառայությունների վրա կատարված ծախսերի ընտրանքային հետազոտություն":
05-11-2012
![]()
Նոյեմբերի 5-ից APR Group-ը սկսելու է իրականացնել նոր հետազոտություն USAID/HS-STAR-ի համար, հետևյալ թեմայով՝ "Տնային տնտեսությունների կողմից առողջապահական ծառայությունների վրա կատարված ծախսերի ընտրանքային հետազոտություն":
30-03-2012

2012թ. ապրիլի 1-ից APR Group-ը “168 ժամ” թերթի հետ համատեղ սկսում է իրականացնել նոր ծրագիր, որի նպատակն է աջակցել մշտապես գործող “ընտրական լրագրողների խմբի” ձևավորմանը: Տվյալ խմբի ստեղծումն ու կայացումը կնպաստի ընտրությունների թափանցիկության բարձրացմանը՝ նրանց կողմից ընտրական գործընթացի համակողմանի և հավասարակշիռ լուսաբանման միջոցով:
26-03-2012

2012թ. ապրիլի 1-ից APR Group-ն սկսում է իրականացնել “Ուղեցույց աշխատանքային իրավունքների վերաբերյալ. հարցեր և պատասխաններ” ծրագիրը:
26-01-2012
![]()
Հունվարի 30-ից APR Group-ը սկսելու է իրականացնել նոր հետազոտություն USAID/HS-STAR-ի համար, հետևյալ թեմայով՝ “Հայաստանում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) մակարդակում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտման կատարողականի վրա ազդող գործոնների ուսումնասիրություն”:
18-11-2011

2011թ. նոյեմբերի 18-ն Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի(ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում տեղի ունեցած հերթական պարապմունքի ժամանակ քննարկվեց «Ժողովրդավարական ինստիտուտների թերզարգացվածությունը եւ հասարակական ակտիվությունը արդարադատության բացակայության պայմաններում» թեման, որի շուրջ հանգամանալից դասախոսությամբ հանդես եկավ APR Group հետազոտական կազմակերպության նախագահ Ռուբեն Սարգսյանը:
24-06-2011
![]()
2011թ հունիսի 24-ին APR Group և HS-STAR կազմակերպությունների միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի, APR Group-ը կիրականացնի “ԱՄՆ ՄԶԳ (USAID) Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բարեփոխումների և ՆՈՎԱ/ՆՈՎԱ2 ծրագրերի օգնությամբ ներդրված բուժօգնության որակի գործընթացների վերաբերյալ հետադարձ արձագանքի ուսումնասիրություն” ծրագիրը:
15-03-2011

Մարտի 15-ին APR Group-ը հանրությանն է ներկայացրել «Հայաստանյան արհմիություններ. խնդիրներ, մարտահրավերներ և կարիքներ» հետազոտության արդյունքները:
07-06-2010

2010 թ. հունիսի 7 Երևանում «Նովոստի-Արմենիա» գործակալություն լրատվական կենտրոնում ներկայացվել են մեր կողմից իրականացված` «Հայ երիտասարդության իրազեկվածությունն աշխատանքային իրավունքների և արհմիությունների դերի մասին» ուսումնասիրության արդյունքները:
23-12-2010

2010թ. դեկտեմբերի 12-15-ին «APR Group» հետազոտական կենտրոնի կողմից սոցիոլոգիական ուսումնասիրություն է իրականացվել, որի նպատակն էր պարզել, թե ինչպե՞ս են Երեւան քաղաքի բնակիչները վերաբերվում պաշտոնյաների պաշտոնանկ լինելու «առաջին ալիքի» գործընթացներին` Երեւանի քաղաքապետի հրաժարականին ու ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնանկությանը:
21-05-2009

Մայիսի 9-12-ը ընկած ժամանակահատվածում «APR Group» հետազոտական կենտրոնը Երեւանի 663 բնակիչների շրջանում իրականացրել է հեռախոսային սոցիոլոգիական հարցում` մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հետազոտությունը անց է կացվել Երեւանի 18 եւ բարձր տարիքային խմբի բնակչության շրջանում: Ըստ մեթոդաբանության, հարցումն ապահովում է հետազոտության տվյալների 4% ճշգրտություն: