Նորություններ

Արժանապատիվ աշխատանք հիմա

17-06-2021

Decent Work Now

2021թ-ի փետրվար ամսից մեկնարկել է «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից: Ծրագիրն իրականացվում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ:

Ծրագրի շրջանակներում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն իրականացնում է աշխատանքային իրավունքների վիճակի ելակետային ուսումնասիրություն: Ուսումնասիրությունն իրականացվում է տեղեկատվության հավաքագրման որակական և քանակական մեթոդներով:

Քանակական հետազոտության դաշտային աշխատանքներն իրականացվում են 2021 թվականի հունիսի 5-18-ը ընկած ժամանակահատվածում՝ բնակչության շրջանում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Ուսումնասիրության ընտրանքում ներառված են ՀՀ բոլոր մարզերի, ինչպես նաև ք. Երևանի բնակչությունը՝ ըստ համամասնության:

Հարցումներն իրականացվում են համակարգչային տեխնիկայի կիրառությամբ՝ CAPI ծրագրով: Հարցազրույցի համար APR բաղադրիչն օգտագործում է CAPI համակարգը, որը թույլ է տալիս տվյալների հավաքումը պլանշետների միջոցով:

Քանակական հետազոտությանը կհաջորդեն որակական հարցազրույցներ ոլորտի փորձագետների, ինչպես նաև գործատուների հետ:

Ուսումնասիրության արդյունքները կվերլուծվեն, և ամփոփված տվյալները հանրությանը կներկայացվեն զեկույցի տեսքով: