14-11-2025

2025 թ. նոյեմբերի 5-8-ը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի կողմից իրականացվել է սոցիոլոգիական ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզել Վաղարշապատ համայնքի բնակչության քաղաքական դիրքորոշումները՝ ավագանու ընտրություններին ընդառաջ։
Ուսումնասիրության համաձայն՝ այն հարցին, թե ում կցանկանային տեսնել Վաղարշապատի համայնքապետի պաշտոնում, հարցվածների 56,8%-ը պատասխանել է Արգիշտի Մեխակյանին, 11,2%-ը՝ Սևակ Խաչատրյանին, 3,1%-ը՝ Խաչիկ Մանուկյանին, 2,7%-ը՝ Գրիշա Հարությունյանին։
2024թ-ի հունիսի 28-ին, ք. Երևանի «Ռամադա» հյուրանոցում տեղի ունեցավ «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովը: Համաժողովին ներկա էին պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
2022թ-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ՝ սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի շրջանակներում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպությունն (APR Group) իրականացրել է Հայաստանում կեսարյան հատումների աճի պատճառների ուսումնասիրություն։

