«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն 2021թ-ի մայիս-հոկտեմբեր ամիսներին իրականացնում է «Հայաստանի բնակչության շրջանում անպտղության տարածվածության վերաբերյալ տնային տնտեսությունների ընտրանքային հարցումների իրականացում» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:
Ծրագրի նպատակն է պարզել Հայաստանի բնակչության շրջանում անպտղության տարածվածության վիճակը:
Մեկնարկել է տեղեկատվության հավաքագրման գործընթացը:
Ուսումնասիրության արդյունքները կվերլուծվեն, և ամփոփված տվյալները հանրությանը կներկայացվեն զեկույցի տեսքով: