17-02-2022
Փետրվարի 17, 2022 թ․, Երեւան։ Այսօր «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ն հրապարակել է ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակի ելակետային ուսումնասիրության զեկույցը:
Ուսումնասիրությունն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ ՀԿ-ի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի ու Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ:
Ուսումնասիրության շրջանակում իրականացվել է քանակական հարցում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում բնակվող 1,062 աշխատող անձանց շրջանում։ Ներկայացուցչական ընտրանքը թույլ է տալիս 95% վստահության միջակայքում ±3% ճշգրտությամբ տվյալները տարածել աշխատող բնակչության վրա:
Ուսումնասիրության զեկույցի ամբողջական տեքստը կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂ։