29-12-2021
2021թ-ի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով (Երևան քաղաքում և բոլոր մարզերում) Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որի խնդիրներից մեկը հանդիսացել է պարզել հասարակության դիրքորոշումները միջազգային կառույցներին՝ Եվրոպական կառույցների (Եվրամիությանը) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հանդեպ, այլ կերպ՝ ՀՀ բնակչության նախապատվությունները դեպի Հյուսիս կամ Արևմուտք Հայաստանի Հանրապետության կողմնորոշման վերաբերյալ:
Միջազգային կառույցներին ՀՀ-ի ցանկալի անդամակցության վերաբերյալ հարցվածների կարծիքները բաշխվել են հետևյալ կերպ՝ 34%-ն այն կարծիքին է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է անդամակցի Եվրոպական կառույցներին (Եվրամիությանը՝ ԵՄ), 15%-ը՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), 27%-ը՝ և՛ Եվրամիությանը, և՛ ԵԱՏՄ-ին, իսկ 11%-ը դեմ է արտահայտվել նշված կառույցներից որևէ մեկին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը: Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվողների 13%-ը:
Ուսումնասիրության արդյունքները կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂ։