Նորություններ

APR Group-ը ներկայացնում է հոգեկան առողջության վերաբերյալ հանրային կարծիքի համապետական ուսումնասիրությունը

15-08-2025

mental health study 2024 1APR Group-ը ներկայացնում է «Հոգեկան առողջության վերաբերյալ Հայաստանի բնակիչների ընկալումները, վերաբերմունքը և իրազեկվածության մակարդակը» հանրային կարծիքի համապետական ուսումնասիրությունը, որն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող

«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատվերով։

Ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում՝ դեմ առ դեմ (CAPI) հարցումների միջոցով։ Հարցմանը մասնակցել է 1200՝ 18 և բարձր տարիքի քաղաքացի, իսկ տվյալների վերլուծությունն իրականացվել է SPSS վիճակագրական փաթեթի կիրառմամբ։

Հետազոտությունը գնահատում է բնակչության գիտելիքները, վերաբերմունքը և փորձը հոգեկան առողջության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հասարակության վերաբերմունքը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։ Զեկույցում ներկայացված են հիմնական բացահայտումները, եզրակացություններն ու քաղաքականությանն ուղղված առաջարկությունները, որոնք կարող են նպաստել ապաստիգմատիզացմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը և հոգեկան առողջության ոլորտում ծառայությունների կատարելագործմանը։

Ամբողջական զեկույցը կարող եք ներբեռնել ստորև։