2020թ-ի Օգոստոս-Հոկտեմբեր ամիսներին «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով իրականացրել է «Հայաստանի բնակչության շրջանում անպտղության տարածվածության վերաբերյալ տնային տնտեսությունների ընտրանքային հարցումների իրականացում» ծրագրի նախապատրաստական փուլը:
Ծրագրի նպատակն է պարզել Հայաստանի բնակչության շրջանում անպտղության տարածվածության վիճակը:
Նախապատրաստական աշխատանքաների ընթացքում կատարվել է մեթոդաբանության հստակեցում, մշակվել են կանանց և տղամարդկանց հետ իրականացվելիք հարցումների հարցաթերթերը, կազմվել է ուսումնասիրության ընտրանքը, հարցաթերթերը փորձարկվել և ներկայացվել են պատվիրատուին:
2020թ-ին չեն իրականացվել ուսումնասիրության դաշտային աշխատանքները ՝ պայմանավորված COVID 19 համավարակի տարածմամբ Հայաստանում առկա սահմանափակումներով: Տեղեկատվության հավաքագրման գործընթացը տեղափոխվել է 2021թ.: