Նորություններ

Արհմիությունները և աշխատանքային իրավունքների պաշտպանության նոր մոտեցումների վերաբերյալ դասընթաց

15-07-2013

Training on Trade Unions and new approaches on protection of labor rights

«Արհմիությունները և աշխատանքային իրավունքների պաշտպանության նոր մոտեցումները» ծրագրի շրջանակներում հուլիսի 12-14 իրականացվել է եռօրյա արտագնա դասընթաց (Աղվերանում):

Դասընթացի նպատակն էր զարգացնել հանրային դերակատարություն ունեցող հասարակական կազմակերպությունների կարողությունները աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում:

Դասընթացին մասնակցեցին մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: