Նորություններ

Աջակցություն ընտրական լրագրության ինստիտուտի զարգացմանը

15-04-2013

ballot_1

2013թ. ապրիլի 15-ից APR Group-ը “168 ժամ” թերթի հետ համատեղ սկսում է իրականացնել նոր ծրագիր, որի նպատակն է աջակցել մշտապես գործող “ընտրական լրագրողների խմբի” ձևավորմանը: Տվյալ խմբի ստեղծումն ու կայացումը կնպաստի ընտրությունների թափանցիկության բարձրացմանը՝ նրանց կողմից ընտրական գործընթացի համակողմանի և հավասարակշիռ լուսաբանման միջոցով:

Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ: