02-04-2013

2013թ. ապրիլի 2-ին Երևանում «Ուրբաթ» մամուլի ակումբում տեղի է ունեցել «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպության կողմից իրականացված «ՀՀ նախագահական ընտրություններ. ընտրողների ցուցակների բարելավում» ծրագրի շրջանակում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ներկայացումը:
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Հետազոտության նպատակն է եղել հարցումների միջոցով պարզել բնակիչների իրազեկության մակարդակը ընտրողների ցուցակների վերաբերյալ, հայտնաբերել անճշտություններն ընտրողների ցուցակներում, ինչպես նաև հարցվողներին տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն այդ անճշտությունները վերացնելու մեխանիզմների և ընթացակարգերի վերաբերյալ:
1300 հարցվողի միջոցով ստուգվել է տեղեկատվություն 6392 անձի վերաբերյալ:
Մասնավորապես, հետազոտության ուշադրության կենտրոնում են եղել հանրային օրակարգում բարձրաձայնված հետևյալ խնդիրները. ընտրողների ցուցակներում բնակարաններում գրանցված անձանցից բացի այլ անձանց առկայություն, մահացած անձանց առկայությունը ընտրողների ցուցակներում:
Հետազոտության իրականացման մանրասամները, ստացված արդյունքների վերլուծությունը, բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները ներկայացվել են հաշվետվության տեսքով: Հաշվետվության ամբողջական տարբերակը հայերեն լեզվով կարող եք բեռնել այստեղից: