26-03-2012

2012թ. ապրիլի 1-ից APR Group-ն սկսում է իրականացնել “Ուղեցույց աշխատանքային իրավունքների վերաբերյալ. հարցեր և պատասխաններ” ծրագիրը:
Ծրագրի նպատակն է աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ ուղեցույցի ստեղծման միջոցով նպաստել ՀՀ քաղաքացիների/աշխատողների՝ իրենց իսկ աշխատանքային իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը: Դա նաև կբարձրացնի աշխատողների շահագրգռվածությունը՝ հետամուտ լինելու սեփական իրավունքների պաշտպանության հարցում:
Ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: