Նորություններ

Հայաստանի բնակչության շրջանում անպտղության տարածվածության վերաբերյալ տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտության զեկույց

12-06-2022

Infertility Prevalence

Infertility Prevalence

2021թ-ի ընթացքում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Հայաստանի բնակչության շրջանում անպտղության տարածվածության վերաբերյալ տնային տնտեսությունների ընտրանքային հարցումների իրականացում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում և ք.Երևանում իրականացվել են 3000 քանակական հարցազրույցներ՝ վերարտադրողական տարիքի կանանց և տղամարդկանց հետ:

Անպտղության տարածվածությունը բնորոշելու համար առանձնացվել են հարցվողների այն խմբերը, որոնք համարվում են անպտուղ, պտղաբերներ և ենթադրյալ պտղաբերներ, ինչպես նաև պտղաբերության անհայտ կարգավիճակ ունեցողներ: Սույն զեկույցն ամփոփում է խմբերի նկարագրությունը՝ ըստ սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշների, ապրելակերպի պայմանների և առողջական վիճակը բնորոշող մի շարք ցուցանիշների։ Զեկույցում ներկայացված են նաև մի շարք առաջարկներ, որոնք անհրաժեշտ է դիտարկել ոլորտում բարեփոխումներին ուղղված քայլեր ձեռնարկելիս և քաղաքականություն մշակելիս։

Ուսումնասիրության մեթոդաբանությունն ու արդյունքներն ամփոփող զեկույցը կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂ։