22-03-2024
APR Group-ը հրապարակում է «ՀՀ իրավապահ մարմինների գործունեության ընկալման և վերաբերմունքի ուսումնասիրության արդյունքներ» թեմատիկ ներկայացումը, որը հիմնված է «Հանրային կարծիքի համեմատական ուսումնասիրություն» հետազոտության արդյունքների վրա։
Ներկայացումը ներկայացնում է Հայաստանի բնակչության վերաբերմունքն ու վստահությունը ՀՀ իրավապահ մարմինների նկատմամբ՝ անդրադառնալով ոստիկանության, դատարանների, դատախազության, քննչական մարմինների և իրավապահ համակարգի գործունեության հանրային գնահատականներին։
Ներկայացման մեջ ներառված են տվյալներ՝
- իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահության,
- ոստիկանության գործունեության գնահատականի,
- վերջին տարիներին արձանագրված փոփոխությունների ընկալման,
- տարբեր իրավապահ մարմինների հետ քաղաքացիների առնչության փորձի,
- ինչպես նաև իրավապահ համակարգի գործունեության հանրային գնահատականների վերաբերյալ։
Ուսումնասիրությունն իրականացվել է համապետական քանակական հարցման միջոցով՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը և Երևանը։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 1200 դեմ առ դեմ հարցազրույց՝ կիրառելով Computer-Assisted Personal Interviewing (CAPI) մեթոդը։ Ընտրանքը ձևավորվել է ստրատիֆիկացված, կլաստերային պատահական ընտրանքի սկզբունքով, իսկ սխալի սահմանը կազմել է ±2.81%՝ 95% վստահության միջակայքով։
Հետազոտության ամբողջական զեկույցը կարող եք դիտել այստեղ.
https://aprgroup.org/hy/news/comparative-study-2019-2025-2
Հրապարակմանը կցված են թեմատիկ ներկայացումները հայերեն և անգլերեն լեզուներով։