Նորություններ

Հանրային կարծիքի համեմատական ուսումնասիրություն (2019–2024)

15-03-2024

2019 2024 Media Police FR QAPR Group-ը հրապարակում է «Իրավապահ մարմինների գործունեության ընկալման և վերաբերմունքի, ՀՀ արտաքին քաղաքականության և ՀՀ բնակչության մեդիագրագիտության ուսումնասիրության արդյունքներ. Կրկնվող հետազոտության համեմատական տվյալներ (2019–2024)» հետազոտության ամբողջական զեկույցը։

Ուսումնասիրությունն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ և ներկայացնում է Հայաստանի բնակչության հանրային կարծիքի համեմատական վերլուծությունը 2019 և 2024 թվականների միջև։

Հետազոտությունը կենտրոնացած է հանրային քաղաքականության երեք կարևոր ուղղությունների վրա՝

  • իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահություն,
  • Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության վերաբերյալ հասարակական ընկալումներ,
  • բնակչության մեդիագրագիտության մակարդակ և տեղեկատվության սպառման վարքագիծ։

Հետազոտությունն իրականացվել է համապետական քանակական հարցման միջոցով՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը և Երևանը։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 1200 դեմ առ դեմ հարցազրույց՝ կիրառելով Computer-Assisted Personal Interviewing (CAPI) մեթոդը։ Ընտրանքը ձևավորվել է ստրատիֆիկացված, կլաստերային պատահական ընտրանքի սկզբունքով, իսկ հետազոտության արդյունքների սխալի սահմանը կազմել է ±2.81%՝ 95% վստահության միջակայքով։

Համեմատելով 2019 և 2024 թվականների արդյունքները՝ զեկույցը հնարավորություն է տալիս գնահատել հասարակական վերաբերմունքների փոփոխությունները հինգ տարվա ընթացքում և ապահովում է ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն պետական կառավարման մարմինների, հետազոտողների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար։ Հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել հանրային քաղաքականությունների մշակման, ռազմավարական հաղորդակցության և ինստիտուցիոնալ զարգացման գործընթացներում։

Հրապարակմանը կցված են հետազոտության ամբողջական զեկույցները հայերեն և անգլերեն լեզուներով։