Հրապարակումներ

Արհմիությունների գործունեության բարելավման քաղաքականության ուսումնասիրության փաստաթուղթեր և զեկույց

01-03-2019

Artboard-APR-Group

«Աջակցություն աշխատանքային իրավունքների պաշտպանության կոլեկտիվ մեխանիզմներին» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով մշակվել են քաղաքականության ուսումնասիրության երկու փաստաթուղթ. «Աշխատանքային իրավունքի կոլեկտիվ պաշտպանության իրականացմանը խոչընդոտող գործոնները և դրանց վերացման ուղիները» և «Հայաստանի արհեստակցական միությունների լիազորությունների ընդլայնում՝ սոցիալական գործընկերություն, կոլեկտիվ բանակցություններ, գործադուլ, համակարգ և դատական պաշտպանություն»:

«Աջակցություն աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմներին» ծրագիրն իրականացվում է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի կողմից ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպատան ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում այլընտրանքային արհմիութենական շարժումը, որպես աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմ:

Փաստաթղթերը կարող եք բեռնել այս տեղից.

«Աշխատանքային իրավունքի կոլեկտիվ պաշտպանության իրականացմանը խոչընդոտող գործոնները և դրանց վերացման ուղիները»

«Հայաստանի արհեստակցական միությունների լիազորությունների ընդլայնում՝ սոցիալական գործընկերություն, կոլեկտիվ բանակցություններ, գործադուլ, համակարգ և դատական պաշտպանություն»

 Ուսումնասիրության արդյունքները կարող եք բեռնել այս տեղից: