19-07-2016
2015թ-ի ապրիլից APR Group ՀԿ-ի կողմից սկսել է իրականացվել Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնված ՀՀ Բնակչության սնուցման վիճակի ուսումնասիրությունը:
Ուսումնասիրությունն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող պարենային անվտանգության ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունն իրականացվել է տեղեկատվության հավաքման քանակական և որակական մեթոդներով՝ բնակչության 1600 հոգու շրջանակում և իրազեկ փորձագետների հետ:
Հետազոտությունը միտված է ինչպես բացահայտելու ՀՀ բնակչության սնուցման վիճակը բնութագրող մի շարք կարևորագույն հարցեր անհատական հարցազրույցների միջոցով, այնպես էլ պարզելու այդ ուղղությամբ տարվող ազգային քաղաքականության գերակայություններն ու մի շարք այլ հարցեր՝ փաստաթղթային վերլուծության և առանցքային տեղեկատուների հետ որակական հարցազրույցների միջոցով:
Իրականացված հետազոտության հաշվետվությունը կարող եք բեռնել ասյ տեղից: