Նորություններ

Մամլո հաղորդագրություն

28-09-2014

EED Logo

APR logo

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպությունը իրականացրել է քանակական և որակական հետազոտություն ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ:

Ծրագրի հիմնական նպատակն է վերհանել ՀՀ Սահմանադրության մեջ առկա խնդիրներն ու բացթողումները, ինչպես նաև բնակչության ակնկալիքները նոր Սահմանադրությունից, որոնք հանրային քննարկումների և քարոզարշավների միջոցով կներկայացվեն ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին՝ դրանք ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ընդգրկելու նպատակով:

Հետազոտության առաջին մասում իրականացվել են 36 խորին հարցազրույցներ, որոնք ընդգրկել են սահմանադրական փոփոխությունների գործընթացի բոլոր դերակատարներին և կողմերին՝ պաշտոնական, ակադեմիական և հանրային:

Հետազոտության երկրորդ փուլում իրականացվել է քանակական հարցում ամբողջ Հայստանի տարածքով 1300 բնակիչների շրջանակում, որով պարզվել են ՀՀ բնակչության սպասելիքները գալիք փոփոխություններից և Սահմանադրության դերակատարությունը ամենօրյա կյանքում:

Հետազոտությունների արդյունքների հիման վրա ծրագրի մասնագետներն մշակել են առաջարկություններ ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:

Հետազոտությունը արդյունքները և առաջարկությունները կդրվեն հանրության քննարկմանը գալիք շնորհանդեսին, որը տեղի կունենա 2014 թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Էրեբունի Պլազա հյուրանոցի, Էրեբունի դահլիճում

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ծրագրի օգնական Արթուր Ավտանդիլյանին հեռախոսով (+ 374 93 230074) կամ էլ-փոստի (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։) միջոցով: