31-10-2016

Հոկտեմբերի 29-ին Ծաղկաձորում Օքսֆամի Հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպած հանդիպում լրագրողների հետ «Սնուցման հիմնախնդիրների և դրանց լուսաբանման վերաբերյալ» թեմայով աշխատաժողովի ժամանակ APR Group-ի նախագահ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի բնակչության սնուցման վիճակի վերաբերյալ հետազոտության արդյունքները:
«Հետևենք առողջ ապրելակերպին, առավել ուշադրություն դարձնելով երեխաների առողջ սննդակարգին և սնուցման վերաբերյալ կրթությանը», - անփոփելով ուսումնասիրության արդյունքները, նշեց Ռ. Սարգսյանը:
Աշխատաժողովին մասնակցում էին Առողջապահության նախարության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Հետազոտությունն իրականացվել է 2015թ-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող պարենային անվտանգության ծրագրի շրջանակներում՝ Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Հետազոտությունը միտված է ինչպես բացահայտելու ՀՀ բնակչության սնուցման վիճակը բնութագրող մի շարք կարևորագույն հարցեր անհատական հարցազրույցների միջոցով (1600 հոգու շրջանում), այնպես էլ պարզելու այդ ուղղությամբ տարվող ազգային քաղաքականության գերակայություններն ու մի շարք այլ հարցեր՝ փաստաթղթային վերլուծության և առանցքային տեղեկատուների՝ իրազեկ փորձագետների հետ որակական հարցազրույցների միջոցով:
Ներկայացված ուսումնասիրության ամփոփ արդյունքները կարող եք բեռնել այս տեղից:
Հետազոտության ամբողջական զեկույցը կարող եք բեռնել այս տեղից: