01-07-2015
Հրավեր
Հարգելի գործընկեր,
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն սիրով հրավիրում է Ձեր լրատվամիջոցում/լրատվական կազմակերպությունում աշխատող լրագրողի (գերադասելի է մասնագիտացած իրավական խնդիրների լուսաբանման մեջ) մասնակցելու «ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար նախատեսված աշխատանքային հանդիպում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ» թեմայով եռօրյա արտագնա աշխատանքային հանդիպմանը:
Աշխատանքային հանդիպման նպատակն է զարգացնել իրավունքի և մասնավորապես սահմանադրական փոփոխություններիխնդիրներով հետաքրքրված լրագրողների կարողությունները այդգործընթացը լուսաբանելու և հանրայնացնելու հարցում:
Հանդիպումը կվարեն Ռուբեն Սարգսյանը, Արա Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Տաթև Մատինյանը: Հանդիպման ժամանակ կներկայացվեն կազմակերպության կողմից 2014թ սահմանդրական փոփոխություններիվերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Աշխատանքային հանդիպումը իրականացվում է «Հայաստանի քաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացում» ծրագրի շրջանակում «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ:
Միջոցառումըկկայանա2015 թ. հուլիսի 17-19-ին, ք.Աղվերանի «Բեսթ Վեստերն Աղվերան Հոթել» հյուրանոցում: Կից տրվում է աշխատանքային հանդիպման օրակարգը:
Մասնակիցների համար կապահովվի տրանսպորտային փոխադրում Երևանից Աղվերան և հակառակը, ինչպես նաև գիշերակացը և սնունդը:
Յուրաքանչյուր լրատվամիջոցից/լրատվական կազմակերպությունից կարող է հանդիպման մասնակցել միայն մեկ ներկայացուցիչ: Մասնակցի ընտրությունը կատարելուց հետո խնդրում ենք մեզ ուղարկել իր անունն ու կոնտակտային տվյալները
Հայտերի ներկայացման վերջնական ժամկետն է 2013 թ. հուլիսի 10-ը:
Աշխատանքային հանդիպման օրակարգ: