Հրապարակումներ

Ընտրողների ցուցակների բարելավում՝ ՀՀ Նախագահական ընտրություններ-2013

02-04-2013

voting4

Սույն հաշվետվությունը պատրաստվել է «2013թ. նախագահական ընտրություններ. Ընտրողների ցուցակների բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերլուծության հիման վրա:

ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2012թ-ի դեկտեմբերից սկսել է իրականացվել «ՀՀ նախագահական ընտրություններ. ընտրողների ցուցակների բարելավում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում APR Group հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է սոցիոլոգիական ընտրանքային հետազոտություն 2013թ-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ: Հետազոտության նպատակն է եղել հարցումների միջոցով պարզել բնակիչների իրազեկության մակարդակը ընտրողների ցուցակների վերաբերյալ, հայտնաբերել անճշտություններն ընտրողների ցուցակներում, ինչպես նաև հարցվողներին տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն այդ անճշտությունները վերացնելու մեխանիզմների և ընթացակարգերի վերաբերյալ:

Հետազոտության արդյունքները կարող եք բեռնել այս տեղից: