05-04-2014

2013թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որը պետք է մշակեր ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների կենսական կարևորությունը ՀՀ քաղաքացիների և բնակիչների համար՝ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպությունը՝ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնել է փոփոխությունների հանդեպ հանրային իրազեկման բարձրացման ուղղված ծրագիր:
Ծրագրի առաջին փուլում քանակական և որակական մեթոդների համադրմամբ՝ կուսումնասիրվեն Հայաստանի բնակիչների ակնկալիքները սահմանադրական փոփոխությունների գործընթացից: Այնուհետև ստացված արդյունքներն լայնորեն կշրջանառվեն ինչպես մասնագիտական, այնպես էլ հասարակական շրջանակներում: Դրան կհաջորդի սահմանադրական բարեփոխումների թեմայով շահերի պաշտպանության լայնածավալ քարոզարշավ՝ ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզերով:
Հուսով ենք, որ այս ծրագիրն իր որոշակի ներդրումը կունենա ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանդեպ հանրային իրազեկվածության բարձրացման գործում՝ միաժամանակ մեծացնելով նաև երկրի մայր օրենքի ներկայացվածությունը Հայաստանի բնակիչների կյանքում: