Նորություններ

Աջակցություն աշխատանքային իրավունքների պաշտպանության կոլլեկտիվ մեխանիզմներին

14-09-2018

collective protection of labor rights-1

2018թ. սեպտեմբերին «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն (APR Group) Հայստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Աջակցություն աշխատանքային իրավունքների պաշտպանության կոլլեկտիվ մեխանիզմներին» ծրագիր:

Ծրագիրը նպատակ ունի խթանելու Հայաստանում այլընտրանքային արհմիութենական շարժումը, որպես աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրություն, այդ թվում նաև՝ իրավական և օրենսդրական դաշտը, վերհանելու ոլորտում առկա բացերը և հնրավարությունները, ինչպես նաև գտնելու լուծումներ արդյունավետ արհմիութենական համակարգի ձևավորման համար:

Ուսումնասիրության արդյունքում կմշակվեն և կներկայացվեն առաջարկներ Աշխատանքային և Արհեստակցական միությունների ոլորտը կանոնակարգող օրենսդրության բարեփոխումների նպատակով: Ծրագրի ավարտին փորձագետների դիտարկումների և առաջարկների հիման վրա ակնկալվում է մշակել Հայաստանի համար Արհեստակցական միության մոդել/ներ: