Նորություններ

Ուսումնասիրության արդյունքների ներկայացում

15-03-2011

APR_Group_FES

Մարտի 15-ին APR Group-ը հանրությանն է ներկայացրել «Հայաստանյան արհմիություններ. խնդիրներ, մարտահրավերներ և կարիքներ» հետազոտության արդյունքները:

Միջոցառմանը ներկա էր ավելի քան 45 մասնակից: Հրավիրված էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և տարբեր ճյուղային միությունների, գործատուների միության և կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բուռն քննարկում ծավալվեց արհմիության և գործադիր իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև ԱԺ պատգամավորների միջև:

Միջոցառումը դուրս չմնաց նաև զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունից, ինչի շնորհիվ հասարակայնությանը տրվեց տեղեկություն ինչպես հետազոտության արդյունքների, այնպես էլ արհմիությունների գործառույթների վերաբերյալ:

Հետազոտության հաշվետվությունը կարող եք ներբեռնել այստեղ: