18-11-2011

2011թ. նոյեմբերի 18-ն Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի(ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում տեղի ունեցած հերթական պարապմունքի ժամանակ քննարկվեց «Ժողովրդավարական ինստիտուտների թերզարգացվածությունը եւ հասարակական ակտիվությունը արդարադատության բացակայության պայմաններում» թեման, որի շուրջ հանգամանալից դասախոսությամբ հանդես եկավ APR Group հետազոտական կազմակերպության նախագահ Ռուբեն Սարգսյանը:
ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցը, որը նախատեսված է հասարակական-քաղաքական ոլորտի խնդիրներով հետաքրքրվող անձանց համար, անվճար հիմունքներով գործում է 2011թ. սեպտեմբերի 16-ից: «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ընդհանուր վերտառությամբ ծրագիրը ներառում է 12 սեմինար եւ կավարտվի դեկտեմբերի 2-ին: