Նորություններ

Հրավերք «Աշխատանքային իրավունքի լուսաբանումը ԶԼՄ-ներում»

20-07-2015

media laboru

Հրավեր

Հարգելի գործընկեր,

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն սիրով հրավիրում է Ձեզ, լրատվամիջոցում /լրատվական կազմակերպությունում աշխատող լրագրողի (գերադասելի է, որ Դուք լինեք սկսնակ և հետաքրքրված լինեք մասնագիտանալու աշխատանքային և/կամ սոցիալական խնդիրների լուսաբանման հարցերում) մասնակցելու «Աշխատանքային իրավունքի լուսաբանումը ԶԼՄ-ներում» թեմայով արտագնա դասiընթացների: Դասընթացները կիրականացվեն երկու անգամ` երեքական օրով:

Դասընթացների նպատակն է զարգացնել աշխատանքային իրավունքի խնդիրներով (ինչպես  նաև արհմիություններով) հետաքրքրված սկսնակ լրագրողների կարողությունները աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում: Ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:

Դասընթացները կվարեն Սուրե Դեհերյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Նարեկ Ներսիսյանը: 

Առաջին դասընթացը տեղի կունենա 2015 թ. հուլիսի 31-ից օգոստոսի-2-ը: Երկրորդ դասընթացը նախատեսվում է իրականացնել սույն տարվա աշնանը:

Դասընթացի մասնակիցների համար կապահովվի տրանսպորտային փոխադրում Երևանից Աղվերան և դեպի Երևան, ինչպես նաև գիշերակացը և սնունդը:

Յուրաքանչյուր լրատվամիջոցից/լրատվական կազմակերպությունից դասընթացին կարող է մասնակցել միայն մեկ ներկայացուցիչ: Դիմորդը պետք է պատրաստ լինի մասնակցել երկու դասընթացներին:

Դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր կենսագրությունը(CV) և կոնտակտային տվյալները Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլփոստին, նամակի վերնագրում նշելով՝ TU new knowledge training կամ տեղեկացնել` զանգահարելով 091-300-748; 093-300-948 հեռախոսահամարին:

Հայտերի ներկայացման վերջնական ժամկետն է՝ 2015 թ. Հուլիսի 27-ը: