Նորություններ

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը 2016թ.

21-02-2017

HCAV-presentation-2016

2017 թ. փետրվարի 21-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպած «Մարդու իրավունքների խախտումների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում 2016 թ.-ին» թեմայով քննարկման ժամանակ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց ՀՀ իրավապահ մարմինների 2016 թ. գործունեությունը բնորոշող համաթվերը:

Համաթվերը հաշվարկվել են իրականացված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքների հիման վրա և ներառում են ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերը: Այդ ուսումնասիրությունը Հայաստանում իրականացվել է արդեն երկրորդ անգամ, և զեկույցում ամփոփված է 2015 և 2016 թթ. համաթվերի համեմատական վերլուծությունը:

Քանակական ուսումնասիրությունը և վերլուծությունը իրականացվել է APR Group («Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ») հասարակական կազմակերպության ներգրավմամբ:

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ: