06-04-2015

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) կազմակերպությունը ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցաբար մեկնարկել է հետազոտություն Հայաստանի բնակչության սնուցման վիճակի, ինչպես նաև առկա ազգային քաղաքականությունների և դրանց իրականացման մեխանիզմների արդյունավետությունը պարզելու նպատակով:
Ուսումնասիրությունն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող պարենային անվտանգության ծրագրի շրջանակներում: