24-09-2014

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) կազմակերպությունը «Հայաստանի քաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերակատարության բարձրացման» ծրագրի շրաջանակներում իրականացված որակական և քանակական հարցումների արդյունքների հիման վրա մշակել է առաջարկներ Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ:
Այդ առաջարկները 2014թ սեպտեմբերի 23-ին կազմակերպությունը ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:
Ծրագրի հիմնական նպատակն է վերհանել ՀՀ Սահմանադրության մեջ առկա խնդիրներն ու բացթողումները, ինչպես նաեւ բնակչության ակնկալիքները նոր Սահմանադրությունից:
Հետազոտության առաջին մասում իրականացվել են 36 խորին հարցազրույցներ, որոնք ընդգրկել են սահմանադրական փոփոխությունների գործընթացի բոլոր դերակատարներին եւ կողմերին՝ պաշտոնական, ակադեմիական եւ հանրային:
Հետազոտության երկրորդ փուլում իրականացվել է քանակական հարցում ամբողջ Հայաստանի տարածքով 1300 բնակիչների շրջանակում, որով պարզվել են ՀՀ բնակչության սպասելիքները գալիք փոփոխություններից եւ Սահմանադրության դերակատարությունը ամենօրյա կյանքում:
Առաջարկները կարողեք բեռնել այստեղից:
Ծրագիրն իրականացվում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ: