Ձեռնարկի շնորհանդես
26-11-2012
2012թ. նոյեմբերի 26-ին Երևանում տեղի է ունեցել APR Group կազմակերպության կողմից մշակված և հրատարակված «Աշխատանքային իրավունքների ձեռնարկ. Հարցեր և պատասխաններ» գրքույկի շնորհանդեսը, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշպանության մեխանիզմների և խնդիրների վերաբերյալ կլոր-սեղան քննարկում:
Միջոցառումն իրականացվել է «Ուղեցույց աշխատանքային իրավունքների վերաբերյալ. հարցեր և պատասխաններ» ծրագրի շրջանակներում, APR Group-ի կողմից` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է եղել աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ ուղեցույցի ստեղծման միջոցով նպաստել ՀՀ քաղաքացիների /աշխատողների՝ իրենց իսկ աշխատանքային իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը՝ աշխատողներին ծանոթացնելով օրենքով նախատեսված իրենց հիմնական իրավունքներին, դրանով իսկ նաև բարձրացնել աշխատողների շահագրգռվածությունը՝ հետամուտ լինելու սեփական իրավունքների պաշտպանության հարցում:
Միջոցառմանը մասնակցել են տարբեր ճյուղային միությունների, գործատուների միության և կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումը լույսաբանվել է տարբեր ԶԼՄ-ի կողմից: