The Art of Science
  • Գլխավոր
  • Նորություններ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
  • Պորտֆոլիո
  • Կապ

Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակը Հայաստանում

17-02-2022

 

DWN LogoPNG

Փետրվարի 17, 2022 թ․, Երեւան։ Այսօր «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ն հրապարակել է ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակի ելակետային ուսումնասիրության զեկույցը: Ուսումնասիրությունն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ ՀԿ-ի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի ու Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ:

Ուսումնասիրության շրջանակում իրականացվել է քանակական հարցում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում բնակվող 1,062 աշխատող անձանց շրջանում։ Ներկայացուցչական ընտրանքը թույլ է տալիս 95% վստահության միջակայքում ±3% ճշգրտությամբ տվյալները տարածել աշխատող բնակչության վրա:

Ուսումնասիրության զեկույցի ամբողջական տեքստը կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂ։

 

 
  • EnglishEnglish
  • Armenian (Հայերեն)Armenian (Հայերեն)
  • Russian (Русский)Russian (Русский)
Որոնում

Հեղինակային իրավունքները պատկանում են © 2006-2022 APR Group:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Designed by Ashot Turajyan.