The Art of Science
  • Գլխավոր
  • Նորություններ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
  • Պորտֆոլիո
  • Կապ

Հայաստանի բնակչության շրջանում անպտղության տարածվածության վերաբերյալ տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտության զեկույց

12-06-2022

Infertility Prevalence

2021թ-ի ընթացքում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Հայաստանի բնակչության շրջանում անպտղության տարածվածության վերաբերյալ տնային տնտեսությունների ընտրանքային հարցումների իրականացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում և ք.Երևանում իրականացվել են 3000 քանակական հարցազրույցներ՝ վերարտադրողական տարիքի կանանց և տղամարդկանց հետ:


Անպտղության տարածվածությունը բնորոշելու համար առանձնացվել են հարցվողների այն խմբերը, որոնք համարվում են անպտուղ, պտղաբերներ և ենթադրյալ պտղաբերներ, ինչպես նաև պտղաբերության անհայտ կարգավիճակ ունեցողներ: Սույն զեկույցն ամփոփում է խմբերի նկարագրությունը՝ ըստ սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշների, ապրելակերպի պայմանների և առողջական վիճակը բնորոշող մի շարք ցուցանիշների։ Զեկույցում ներկայացված են նաև մի շարք առաջարկներ, որոնք անհրաժեշտ է դիտարկել ոլորտում բարեփոխումներին ուղղված քայլեր ձեռնարկելիս և քաղաքականություն մշակելիս։

Ուսումնասիրության մեթոդաբանությունն ու արդյունքներն ամփոփող զեկույցը կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂ։

 

 
  • EnglishEnglish
  • Armenian (Հայերեն)Armenian (Հայերեն)
  • Russian (Русский)Russian (Русский)
Որոնում

Հեղինակային իրավունքները պատկանում են © 2006-2022 APR Group:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Designed by Ashot Turajyan.