The Art of Science
  • Գլխավոր
  • Նորություններ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
  • Պորտֆոլիո
  • Կապ

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25-05-2018

statetmant-labour-lawՄենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի վերաբերյալ։

Ի կատարումն նախորդ կառավարության հանաձնարարականի՝ դեռևս 2017թ․ մշակվել է մի նախագիծ, որն, ըստ հեղինակների, միտված է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների վարչական բեռի թեթևացմանը, սակայն գործնականում չի լուծում այդ խնդիրը, փոխարենը վատթարացնում է աշխատողի իրավական պաշտպանվածությունը գործատուների հետ բոլոր տեսակի հարաբերություններում։

Ընթերցել...

 

APR Group-ը զարգացնում է երիտասարդների կարողությունները Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով

07-12-2017

 

youth-labor-rights

2017 թ. դեկտեմբերին APR Group-ը («Հանրային հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ) Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է ծրագիր՝ ուղղված Հայաստանում աշխատանքային իրավունքի պաշտպանվածության մակարդակի բարելավմանը՝ երիտասարդների ակտիվ ներգրավմամբ և մասնակցությամբ։

Ընթերցել...

 

«Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ».2014-2017

06-10-2017

 

Presentation EU-EEU Arm 2017 Q

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ի հետ համագործակցությամբ այս տարվա մայիսին ՀՀ տարածքում իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն՝ պարզելու հասարակության դիրքորոշումները միջազգային կառույցների (ԵՄ, ԵԱՏՄ) նկատմամբ: Հետազոտությունն իրականացվել է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական օժանդակությամբ՝ «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում:

Ընթերցել...

 

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը 2016 թ.

21-02-2017

HCAV-presentation-2016

2017 թ. փետրվարի 21-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպած «Մարդու իրավունքների խախտումների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում 2016 թ.-ին» թեմայով քննարկման ժամանակ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց  ՀՀ իրավապահ մարմինների 2016 թ. գործունեությունը բնորոշող համաթվերը: Համաթվերը հաշվարկվել են իրականացված սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքների հիման վրա և ներառում են ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերը: Այդ ուսումնասիրությունը Հայաստանում իրականացվել է արդեն երկրորդ անգամ, և զեկույցում ամփոփված է 2015 և 2016 թթ. համաթվերի համեմատական վերլուծությունը:

Ընթերցել...

 

Սնուցման հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքների ներկայացում

31-10-2016

Ruben Sargsyan APR Group OXFAM presentation-s

Հոկտեմբերի 29-ին Ծաղկաձորում Օքսֆամի Հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպած հանդիպում լրագրողների հետ «Սնուցման հիմնախնդիրների և դրանց լուսաբանման վերաբերյալ» թեմայով աշխատաժողովի ժամանակ APR Group-ի նախագահ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի բնակչության սնուցման վիճակի վերաբերյալ հետազոտության արդյունքները:

Ընթերցել...

 
Ավելի Հոդվածներ...
  • Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ. հասարակական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքներ 2016թ
  • ՀՀ բնակչության սնուցման վիճակի ուսումնասիրության հաշվետվություն
  • ՀՀ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքներ:
  • Սահմանադրական փոփոխության վերաբերյալ հետազոտության արդյունքների ներկայացում

<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

Page 2 of 11

  • EnglishEnglish
  • Armenian (Հայերեն)Armenian (Հայերեն)
  • Russian (Русский)Russian (Русский)
Որոնում
feed-image

Հեղինակային իրավունքները պատկանում են © 2006-2019 APR Group:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Designed by Ashot Turajyan.