The Art of Science
  • Գլխավոր
  • Նորություններ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
  • Պորտֆոլիո
  • Կապ

Մեր մասին

 

Ողջույն: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` մեր կայքի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար: Հուսով եմ, որ ներկայացված տեղեկատվությունը Ձեզ համար օգտակար կլինի: 

Համառոտ անդրադառնամ APR Group-ի պատմությանը 2002թ-ից APR Group-ն («Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ) սկսել է իր գործունեությունը որպես քաղաքագետների, սոցիոլոգների, հոգեբանների և իրավաբանների միություն: Սկզբնական շրջանում կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն էին հանդիսանում PR խորհրդատվությունն ու քաղաքական ուսումնասիրությունները: 

Իր գոյության ընթացքում կազմակերպությունը համալրվել է որակավորված մասնագիտական անձնակազմով: Ներկայումս APR Group-ում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ տարբեր ոլորտներից` սոցիոլոգներ, քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, հոգեբաններ, վերլուծաբաններ: 

Մեր գործունեությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա`

  • ուսումնասիրության և վերլուծության գործընթացում օբյեկտիվություն, անկողմնակալություն և չեզոքություն, 
  • ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական հետազոտական և վերլուծական մեթոդների կիրառություն, 
  • գաղտնիություն /կոնֆիդենցիալություն, 
  • ստեղծագործական մոտեցում, 
  • օպերատիվություն:

Մեր գործունեության առանձնահատկությունը կայանում է նաև գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինտեգրման մեջ: 

APR Group-ն ապահովում է հետազոտությունների անցկացման աշխատանքների ամբողջական տեխնոլոգիական ընթացք` հետազոտության ծրագրի մշակումից մինչև վերլուծական հաշվետվությունների ներկայացում, ինչպես նաև անցկացնում է հետազոտական գործընթացի առանձին փուլերի, օրինակ` հետազոտության ծրագրի մշակում, ընտրանքի կառուցում, հետազոտական գործիքների մշակում, տեղեկատվության հավաքագրում, տվյալների մշակում, վերլուծություն և այլն: 

Հավելյալ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում, խնդրում եմ, մի´ կաշկանդվեք դիմելու ինձ` Հետադարձ կապ-ի միջոցով:

 

Հարգանոք`

APR Group-ի նախագահ
Ռուբեն Սարգսյան

 

 
  • EnglishEnglish
  • Armenian (Հայերեն)Armenian (Հայերեն)
  • Russian (Русский)Russian (Русский)
Որոնում

Հեղինակային իրավունքները պատկանում են © 2006-2018 APR Group:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Designed by Ashot Turajyan.